Վերջին ամիսներին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն մասնակցել է Սերբիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ տարածաշրջանի այլ երկրների միջեւ ակտիվ դիվանագիտական բանակցություններին, որոնց նպատակն է վերջ դնել հարեւան երկրների միջեւ պոտենցիալ հակամարտություններին: Թուրքիայի միջնորդությունը բերեց նրան, որ երկու երկրները դեսպաններ նշանակեցին: «Հաջորդ քայլը կլինի, որ սերբերը ներողություն խնդրեն Սրեբրենիցայում սպանդի համար»,- ասել է Դավութօղլուն Բուլղարիա մեկնելու ճանապարհին:

Դավութօղլուն անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերություններին եւ ասել. «Թուրքերն ու սերբերը կռվում են իար դեմ արդեն 1000 տարի: Ամեն ինչ սկսվել է 12-րդ դարից: Իսկ Հայաստանի հետ մեր խնդիրները շարունակվում են միայն 100 տարի»։

«Եթե մենք կարող ենք լուծել խնդիրները Բալկաններում Սերբիայի եւ Բոսնիա ու Հերցեգովինայի միջեւ, ինչո՞ւ չենք կարող նույնն անել Հայաստանի հետ»,- նշել է նա:

«Հայերը մեզ հետ չեն քննարկում ղարաբաղյան հակամարտությունը: Սակայն մենք ասում ենք նրանց՝ եթե մենք կարողացել ենք լուծել խնդիրը սերբերի հետ երկխոսության միջոցով, մենք դա կարող ենք անել նաեւ ձեզ հետ»,- ասել է թուրք նախարարը: