Հնդկաստանի Ութարաքհանդ նահանգում սեպտեմբերի 14-17-ին ուժեղ անձրեւները դարձել են մի քանի գետերի վարարումների պատճառ:
Հազարավոր մարդիկ տարերային աղետի զոհ են դարձել: Շուրջ 4000-ը համարվում են անհետ կորած: Թվերը վերջնական չեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Hindu թերթը:
Հատկապես դժվար կլինի կազմել անհետ կորած արտասահմանցիների ցուցակը, որոնց թվում կան ամերիկացիներ, նեպալցիներ, բրիտանացիներ, ԱՄԷ-ի քաղաքացիներ:
Բնապահպանները հայտնել են, որ սողանքները եւ ջրհեղեղներն առաջացել էին ջրապատնեշների վատ նախագծման հետեւանքով, որի պատճառով էլ կրճատվել էր անտառային մակերեսը:
Փրկարարական գործողությանը մասնակցել է 55 ուղղաթիռ, որոնք կարողացել են տարհանել 110 000 մարդու:











