Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում ամոթանք են տվել նրան հայերին արտաքսելու սպառնալիքների համար: Նամակը սկսվում է «Ամո՜թ վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանին» բառերով:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս պահանջում են, որ անպաշտպան միգրանտների մեջքի ետեւում ամոթալի քաղաքական առեւտուրը դադարեցվի»: Նամակի հեղինակներն ընդգծում են, որ Էրդողանը որոշել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից իր զայրույթը թափել հայ գաղթականների վրա: «Վերջին շրջանում հայ խոցելի միգրանտները դարձել են Թուրքիայի քաղաքական գործիչների դյուրին ավարը: Նրանք դարձել են թիրախ, չնայած որ չունեն սոցիալական պաշտպանվածություն ու անձնական անվտանգություն:
»Չի կարելի թույլ տալ, որ հազարավոր մարդկանց ճակատագրերը մանրադրամ դառնան երրորդ երկրների խորհրդարանների որոշումների դեմ պայքարում",- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայում ապօրինի բնակվող եւ աշխատող հայերին, որոնց թիվը, ըստ Էրդողանի հասնում է 100 հազարի, կարտաքսեն երկրից:



























