Ամերիկյան Դեթրոյթի կենդանաբանական այգին կհիմնի ԱՄՆ-ում պինգվինների համար ամենամեծ կենտրոնը: Համալիրի կառուցումը հնարավոր է դարձել խոշոր մասնավոր հանգանակության շնորհիվ. կենդանաբանական այգին ստացել է 10 մլն դոլար:
Կենտրոնի շինարարությունը պետք է սկսվի մարտին, իսկ բացումը նախատեսված է 2015թ.-ի վերջին: Համալիրի ընդհանուր տարածքը կազմում է 2,2 հազար քառակուսի կմ: Արտաքինից շենքը նմանվելու է սառցաբեկորի: Շենքի ներսում կտեղակայվի ջրամբար՝ 1,1 մլն լիտր տարողությամբ: Այնտեղ կբնակվեն չորս տեսակի 80 պինգվիններ, գրում է Gazeta.ru-ն:
10 մլն դոլարի չափով հանգանակությունը ամենախոշորն է կենդանաբանական այգու պատմության մեջ: Այդ գումարը տրամադրել է Սթիվեն Փոլկը R.L. Polk & Co-ից, որը նաեւ կենդանաբանական այգու փոխնախագահն է, եւ նրա ընտանիքը: Այդ պատճառով է այգին կկրի The Polk Family Penguin Conservation Center անունը:
Ինչպես հաղորդում է ABC News-ը, նախագծի ընդհանուր արժեքը 21 մլն դոլար է: Կենդանաբանական այգին դեռ պետք է ձեռք բերի պակասող 8 մլն դոլարը:
Հիշեցնենք, որ Դեթրոյթի իշխանությունները այս տարվա հուլիսին հայտարարել էին սնանկացման մասին, 18 մլրդ դոլար վարկւ փակել չկարողանալու հետեւանքով: Սա ԱՄՆ-ի պատմության ընթացքում մունիցիպալ սնանկացման ամենախոշոր դեպքն է, հաղորդում է NEWSru.com-ն:











