Մեքսիկայում «Ինգրիդ» եւ «Մանուել» ցիկլոնների հետեւանքով ջրհեղեղի արդյունքում, աղետից տուժած փողոցներում տնօրինում են դիակապտիչներն ու կոկորդիլոսները:
Ինչպես հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները, փրկարար ծառայությունները դժվարությամբ են հաղթահարում տուժած շրջանների սպասարկումը, նկատվում է հանցավորության կտրուկ աճ. դիակապտները հարձակվում են բնակիչների կողմից լքված բնակարանների վրա: Մի շարք խանութներ են կողոպտվել Դիամանտե շրջանում, որտեղ տեղակայված են Ակապուլկոյի ամենաշքեղ հյուրանոցներն ու բնակարանները:
Բացի այդ, ինչպես հաղորդում է BBC News-ը, տուժած քաղաքների փողոցներում կոկոլդիլոսներ են հայտնվել: YouTube տեսանյութ էր հրապարակվել, որտեղ բնակիչները ցանցով որսում են ագրեսիվ սողուններին, հաղորդում է «Գոլոս Ռոսսի»-ին:
Հիշեցնենք, որ աղետի զոհ է դարձել 80 մարդ:











