Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ողջունել է իր հայ գործընկերոջ՝ Սերժ Սարգսյանի խիզախ որոշումը՝ Թուրքիայի հետ կարգավորել հարաբերություններն, ու Դամասկոսի աջակցությունն է հայտնել հայ-թուրքական կարգավորման գործընթացում, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:

«Սիրիան պատրաստ է իր դերը խաղալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում, որը կարող է տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն ապահովել»,- ասել է ալ-Ասադը այցով Սիրիայում գտնվող Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Ես կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարները մեզ լիովին վստահում եմ, ուստի մենք անհապաղ քայլեր կձեռնարկենք, առավել եւս որ Սերժ Սարգսյանը մեզ դրդել է անել դա»,- հավելել է նա: Ասադը նշել է, թե Երեւանի որոշումը՝ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, կապված է եղել «շատ բարդությունների հետ»:

Հայաստանն աջակցում է «խաղաղասեր որոշումն ու հակամարտության կարգավորման երկխոսությունը, սակայն դրա հետ մեկտեղ կասկածի տակ չի դնում եւ չի մոռանում իր պատմությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Թուրքիա եւ Հայաստանը, որոնց բաժանում է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերի հարցը, 2009թ. հոկտեմբերին երկու պատմական փաստաթուղթ են ստորագրել, որոնք նախատեսում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել ընդհանուր սահմանը: Արձանագրությունները պետք է վավերացվեն խորհրդարաններում, ամփոփել է Le Figaro-ն: