Թուրքական խորհրդարանի ամենամեծ Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահներ Հաքքը Սուհան, Քեմալ Քըլըջդարօղլուն եւ Քեմալ Անադոլուն դիմում են ներկայացրել թուրքական խորհրդարանի նախագահություն, եւ պահանջել են խորհրդարանի լիագումար նիստում քննարկել 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ապագան:
Խորհրդարանի կողմից արձանագրությունների քննարկումը հիմնավորվում է նրանով, որ իշխանությունները փորձում են մինչ ապրիլի 24-ը արձանագրությունները պահել օրակարգում, սակայն ոչինչ չձեռնարկել, ինչը ըստ ընդդիմադիր կուսակցության, հղի է լուրջ վտանգներով:
Հիշյալ կուսակցությունը հենց գործընթացի սկզբից դեմ է եղել առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ մշտապես պահանջել է խորհրդարանից ետ կանչել արձանագրությունները:



























