«Միսս Աշխարհ» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ինդոնեզիայում: Գեղեցկության մրցույթը անցկացվելու է, չնայած մահմեդական արմատականների բողոքի ցույցերին ու ծայրահեղականների սպառնալիքներին: Եզրափակչի կազմակերպիչները անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկել: Մասնակիցների, ժյուրիի անդամների ու հանդիսատեսի անվտանգությունը կհսկի ոստիականությունն ու սրերով զինված անվտանգության աշխատակիցները, հաղրոդում է «Ինտերֆաքսը»:
Բալիում, որտեղ կանցկացվի մրցույթը, անհանգստանում են ծայրահեղականների հարձակումներից: Մրցույթի կազմակերպիչները չեղյալ են համարել լողազգեստների ավանդական մրցույթը, սակայն կրքրեի բորբոքումը չի հանդարտվում: Ինդոնեզիայում մի շարք դեսպանություններ զգուշացրել են իրենց քաղաքացիներին հնարավոր ահաբեկչությունների մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այս տարի 130 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ գեղեցկության մրցույթներից ամենհինը հանդիսացող «Միսս Աշխարհի» ժյուրին եզրափակչից մի քանի օր առաջ հայտարարել էր ներքին 5 մրցույթների հաղթողներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Թոփ-մոդել» մրցույթում հաղթել է ֆիլիպինուհի Մեգան Յանգը, «Սպորտ» մրցույթում՝ նիդերլանդուհի Ժակլին Ստեյենբեյեկը: «Լողափի նորաձեւություն» մրցույթում հաղթել է Միսս Բրազիլիան:
«Մուլտիմեդիա» մրցույթում հաղթել է հնդկուհի Նավնիտ Դիլոնը, «Նպատակով գեղեցկություն» մրցույթում հաղթել է Նեպալի ներկայացուցիչը:




























