Թուրքիա-Սիրիա գիտակրթական հետազոտությունների խորհրդաժողովին մասնակցելու համար Սիրիա մեկնած Թուրքիայի պետնախարար Մեհմեդ Այդընը Դամասկոսում ավարտելով իր հանդիպումները մեկնել է Հալեպ:

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` թուրք պետնախարարի պատվիրակությունը մտնելիս է եղել Sheraton հյուրանոց, երբ այդ ընթացքում հյուրանոցից դուրս է եկել հայկական պատվիրակությունը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սակայն թուրքական եւ հայկական պատվիրակությունների միջեւ ոչ մի շփում չի եղել:

Նշենք, որ մարտի 22-ին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով Հայաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Սիրիա: