ՀԱՊԿ վեց երկրների թմրաոստիկանները մոտ 12 տոննա թմրանյութ են առգրավել «Կանալ-Կովկաս» համատեղ հատուկ գործողության ընթացքում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի թմրանյութերի վերահսկողության դաշնային ծառայության նախագահ Վիկտոր Իվանովը:
«Առգրավվել է ավելի քան տասներկու տոննա թմրանյութ, որոնցից 10,5 տոննան աֆղանական ծագմամբ օփատներ են, այդ թվում՝ ավելի քան 600 կիլոգրամ հերոին»,-ասել է նա «Կանալ-Կովկաս» գործողության փակման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:




























