Լեոնարդո դա Վինչիի նախկինում անհայտ կտավ է հայտնաբերվել Շվեյցարիայի բանկերից մեկում, գրում է  իտալական Corriere della Sera թերթը, նշելվ, որ դիմանկարի գաղտնիքը, որի գոյության մասին մասնագետները միայն ենթադրում էին, բացահայտվել է  500 տարի անց:

«Դիմանկարը գտնվում է շվեյցարական բանկերից մեկի պահասենյակում: Դիմանկարում մարքիզուհի Իզաբելլա դ՛Էստն է պատկերված, գրում է InoPressa-ն:

Ըստ հրատարակչության՝ Լեոնարդոն դեռեւս 1499թ. Մանտուայում գտնվելու տարիներին նկարել էր Իզաբելլայի ուրվանկարը, որն այժմ պահվում է Լուվրում: Հետագա տարիներին մարքիզուհին քանիցս նամակներ ու սուրհանդակներ է ուղարկել մեծ վարպետի մոտ՝ խնդրելով գունավոր դիմանկար նկարել: Սակայն նրա խնդրանքներն անպատասխան էին մնացել: Ոսումնասիրողները հանգում  էին այն եզրակացությանը, որ դիմանկարն այդպես էլ չի նկարվել: Չէր բացառվում նաեւ այն վարկածը, որ Իզաբելլան Ջոկոնդայի նախատիպն էր: Եվ ահա, մոտ կես հազարամյակ անց կտավը հայտնաբերվել էր ХХ  դարասկզբից Շվեյցարիայի հյուսիսի Արգաու կանտոնում բնակվող ընտանիքում, հայտնում է  NEWSru.com-ը: