Գյուղական ղեկավարությանը ոչ միշտ է հաջողվում հետեւել հողատարածքներին, որոնք մինչ այդ գտնվում էին հանրապետական ենթակայության տակ: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Սյունիքի մարզի Գորայք գյուղի ավագանի Առուստամ Առուստամյանը, իր գյուղն ու մի քանի հարեւան գյուղեր ի վիճակի չեն արդյունավետ հետեւել իրենց տարածքներին:

Նշենք, որ հանրապետության 2010թ.-ին ընդունված վարչա-տարածքային բաժանման փոփոխության համաձայն, պետական ենթակայության տակ գտնվող մի շարք հողատարածքներ, որոնք դուրս էին գյուղական համայնքի սահմաններից, ներառվել են դրանց մեջ:

Գորայքի հողային ֆոնդը, որը նախկինում էլ փոքր չէր, ավելացել է 21,7 հազար քառակուսի մետրով:  Տարածքի մեծ մասը լեռնային արոտավայրերեն, որոնք վարչության կողմից վարձով են տրվում հիմնականում Սյունիքի մարզի քիչ հողատարածքներ ունեցող գյուղերի անասնապահներին: «Բայց ես ինչ - որ մեկին 100 հեկտար  հող էի տվել, իսկ նրա անասունները 500 հեկտար էին փչացրել: Ինչպես դա նկատել այդ մեծ տարածքում, պարզ չէ: Նույն խնդիրը առկա է հարեւան գյուղերում: Ամեն ինչից զատ, հաճախ վարձավճարը հավաքել ոչ միշտ է հնարավոր է: Իսկ յուրաքանչյուր չվճարողի դեմ դատական հայց ներկայացնելը այլ խնդիր է», - նշել է Ա. Առուստամյանը: