ԱՄՆ ՌԾՈւ-ի հատուկ նշանակության ջոկատը հակաահաբեկչական գործողություն է անցկացրել Սոմալիում, որն ուղղված է եղել Քենիայի քաղաքացի Աբդիքադիր Մոհամեդ Աբդիքադիրին բռնելուն: Վերջինս հայտնի է նաեւ որպես Իկրիմա, որը տեղի ծայրահեղականների ղեկավարներից է: Զինծառայողները հարձակվել են սոմալիական ծագմամբ հանցագործի տան վրա:

ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները ԱՄՆ Հանրային ռադիոյին հաստատել են, որ հատուկ ջոկատայինների թիրախը Իկրիման է եղել, որը «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապված «Աշ-Շաբաբի» եւ «Ալ-Հիջարայի» անդամ է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Սոմալիում գործողություններն իրականացրել է հատուկ նշանակայինների նույն խումբը, որը 2011-ին ոչնչացրել էր Ուսամա բեն Լադենին:  Սակայն ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, հատուկ ջոկատայինները չեն կարողացել բարեհաջող կերպով ավարտել գործողությունը: Ամերիկյան փոքրաթիվ ջոկատը բախվել են ծայրահեղականների կատաղի դիմադրությանն ու 15-20 րոպե անց հեռացել են հրաձգության վայրից՝ հակառակորդին վնասներ պատճառելով: Ընդ որում, ամերիկացի զինծառայողներից եւ ոչ մեկ չի տուժել:

Սոմալիում ամերիկյան ջոկատը հարձակվել է թալիբների կայանի վրա

ԱՄՆ-ն մտադիր է շարունակել իր աշխատանքները՝ կապված օտար երկրներում ահաբեկչական խմբավորումների ոչնչացման հետ, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի գրավոր հայտարարությունը, որը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը: