Արտասահմանյան հատուկ ստորաբաժանումները հոկտեմբերի 5-ին հարձակվել են իսլամական «Ալ Շաբաբ» խմբավորման կայանի վրա, որը ստանձնել էր Նայրոբիի առեւտրի կենտրոնի վրա հարձակման պատասխանատվությունը: Այս մասին գրում են արեւմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

Իսլամիստները հայտնում են իրենց կողմից մեկ զոհի մասին: Սպեցնազի կորուստների մասին տեղեկություններ չկան, հայտնում է lenta.ru-ն:

Ականատեսների խոսքով՝ փոխհրաձգությունը շարունակվել է 10-րոպե: Զինվորականները իջել են ուղղաթիռով եւ դիմադրության հանդիպելով՝ նահանջել:

Հաղորդվում է նաեւ, որ միաժամանակ երկու խումբ հատուկջոկատայիններ կայանին մոտենում էին նավակներով, սակայն նրանք նույնպես նահանջել են:

«Սպեցնազցիների» ազգային պատկանելությունը հայտնի չէ: Իսլամիստները կարծում են, որ երկրի պաշտոնական իշխանությունները հարձակման հետ կապ չունեն, իսկ գրոհի թիկունքում Արեւմուտքն է: