Մաքսային միությանն անդամակցելը բացարձակապես չի անդրադառնա Ղարաբաղի շուրջ իրավիճակի վրա: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար, ռուս փորձագետ Անատոլի Ցիգանոկը՝ անդրադառնալով Հայաստանի եւ ԼՂ սահմանին անցակետի բացման հավանականությանը, երբ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը:

«Դա շատ բարդ հարց է: Չեմ կարծում, որ, համենայն դեպս, ստատուս-քվոն փոփոխվի: Եվ առհասարակ, քանի դեռ ԼՂՀ-ն չի ճանաչվել, ամեն ինչ, ամենայն հավանականությամբ, այսպես էլ կմնա»,-կարծիք է հայտնել քաղաքագետը:

Ընդգծենք, որ Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Գեորգի Կալամանովը մինչ օր չի պարզաբանել այն հարցը, արդյոք ԼՂՀ եւ Հայաստանի միջեւ անցկակետ կհայտնի՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո:

«Չեմ կարող ասել, կլինի արդյոք անցակետ ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Դա առանձին քննարկման հարց է եւ կցանկանայի հետեւյալն ասել. Մաքսային միության շրջանակներում գործում են բազմաթիվ համաձայնագրեր, որոնցից յուրաքանչյուրի հարցում պետք է փոխադարձ համաձայնության գալ»,-հայտարարել է Կալամանովը: