Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Հանրապետության հրապարակի թանգարանի հետեւում` աղբարկղի մոտ, զինամթերք է թողնում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է սպորտային 2 ատրճանակ եւ տարբեր տրամաչափի 303 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























