Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի սկզբնամասում «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառի, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: