Փամբակ-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում, հոկտեմբերի 6-ին, ծառ է շրջվել, ինչից երթեւեկությունը դարձել է միակողմանի. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածից հեռացրել են ծառը՝ վերականգնելով երթեւեկությունը: