Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սիսակյան փողոցի թիվ 3 շենքի նկուղի երկաթբետոնե կառուցատարրերը գտնվում են վթարային վիճակում. առկա է փլուզման վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել ԵՓՎ ՃԿԲ օպերատիվ հերթապահին, Աջափնյակ վարչական շրջանի կոմունալի պետին եւ դեպքի վայր է մեկնել թիվ 7 ՀՓՋ-ի հրամանատարը:
Պարզվել է, որ շենքը ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան, նկուղային հարկում առկա է ջրի արտահոսք, երկաթբետոնե կառուցատարրերի վրա կան ճաքեր:





























