Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի ներքին եւ  արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Նախագահ Սահակյանը պատասխանել է նաեւ ուսանողների կողմից բարձրացված հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: