Հրազդան - Լեռնանիստ ավտոճանապարհին, հոկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենա է շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան – Լեռնանիստ ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում 29-ամյա Ա. Մ.-ին պատկանող «Պաջեռո ԻՕ» մակնիշի 87 ZZ 007 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. զոհեր եւ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:





























