Վերին Կարմիրաղբյուր-Նորաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին, հոկտեմբերի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրին գտնվող գազատար խողովակի մետաղյա հենասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: