Երեւան-Իջեւան ճանապարհի 105-րդ կմ-ին, հոկտեմբերի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























