Հայաստանում բազալտի հումքից մանրաթելերի արտադրություն սկսելու ծրագիր է մշակվել: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ Ազգային Ժողովում հանքարդյունաբերական խնդիրներին նվիրված լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ նման մանրաթելերը մեծ կիրառություն ունեն տնտեսության մեջ մետաղներին փոխարինելու առումով: Ծրագրում ներգրավվել են չինական ընկերություններ, որոնք այդ ոլորտում համաշխարհային առաջատարներն են: Նախատեսվում է հայ-չինական համատեղ ձեռնարկություն կառուցել են, սակայն տեխնոլոգիական շղթան մինչեւ վերջ մշակված չէ:

Ա. Մովսիսյանի տեղեկացմամբ՝ այդ ձեռնարկությունը կարտադրի խողովակներ, ամրաններ եւ այլն: Սակայն մեր շուկան շատ փոքր է, ինչը մասնավոր ներդրողների մոտ զգուշավորություն է առաջացրել ներդրումների նկատմամբ, քանի ար արտահանման պարագայում առաջ են գալիս լոգիստիկ լրացուցիչ ծախսեր: