Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը, երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի ՃՈ-ի պետ Արսեն Արշակյանը նշեց, որ Երևանի բնակիչ Տիգրան Կարապետյանը վարելիս է եղել Porsche Cayenne մակնիշի 30 DD 001 համարանիշի մեքենան: ՃՈ-ի պետի փոխանցմամբ՝ նա մեքենան վարում էր առանց ամրագոտու եւ հեռախոսը ականջին՝ խոսելով, ուստի ՃՈ աշխատակիցները տուգանեցին նրան 5000 դրամի չափով:


Լուսանկարները՝ shamshyan.com-ի





























