Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 278 դատապարտյալ:

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է ՔԿՀ-ների ցանկը:

«Նուբարաշեն» ՔԿՀ - 42,

«Արթիկ» ՔԿՀ - 31,

«Վանաձոր» ՔԿՀ - 11,

«Գորիս» ՔԿՀ - 12,

«Էրեբունի» ՔԿՀ - 23,

«Սեւան» ՔԿՀ - 36,

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ - 1,

«Կոշ» ՔԿՀ - 57,

«Վարդաշեն» ՔԿՀ - 33,

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - 7,

«Աբովյան» ՔԿՀ – 11: