Ազատամարտիկների շրջանում տեղի ունեցող գործընթացները միտված են կյանքի բերել Հայաստանը: Այս մասին այսօր հոկտեմբերի 9-ին  հրավիրված ասուլիսին ասաց Աշոտ Մանուչարյանը:

«Այդ Հայաստանը դառնում է շատ կարեւոր համադրման տեղ՝ ռուսական եւ եվրոպական որակների, որոնք կարող են դաշնակից գտնել, թե միմյանց, թե այդպիսի Հայաստանի հետ ու բեկում մտցնել»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով, ազատամարտիկը հատուկ մարդ է ինչքան էլ կյանքից չհասկանա, անգրագետ լինի եւ այլն եւ այլն նա տեսել է կյանքի ու մահու սահմանը, ընկերներ է կորցրել: «Դրա համար նրանց մեջ անկոտրուն կամք կա, չնայած երբեմն էլ նրանք  են գործարքների մեջ մտնում: Սակայն, երբ սկսում է  նրանց մեջ այդ կետը աշխատել, մենք ունենում ենք լրիվ ուրիշ որակի ազդակներ: Հիմա նրանց մոտ այդ կետը մասամբ աշխատում է, այդ կետը զգում են նաեւ ուրիշները, հետեւաբար նրանց հետ հանդիպում են բոլոր այն ուժերը, որոնց հրավիրում են»,- ասաց Աշոտ Մանուչարյանը եւ ավելացրեց, որ անգամ իշխանությունները նրանց հետ կոնտակտի մեջ դուրս եկան: Նա նաեւ նշեց, որ ինքը եւս ազատամարտիկների հետ գնալու է ամենախորը համագործակցության, քանի որ դա հանուն հայ մարդու է:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am