Ոստիկանության Վաղարշապատի եւ Մուշի բաժինների ծառայողները հոկտեմբերի 8-ին, ժամը 17.10-ին, Երեւանի «Միքայելյան» հիվանդանոցում հայտնաբերել են 1985 թ. ծնված Յանեկ Բ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր գողության փորձի եւ գողության մեղադրանքով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար: