Հոկտեմբերի 9-ին ընթացող Ադրբեջանի նախագահական ընտրությունների քվեարկության  արդյունքների մասին տեղեկությունը մեկ օր առաջ տարածվել է սոցցանցերում: Այս մասին  «Էխո Մոսկվի»-ի բլոգում հայտնում է լրագրող Մովսուն Հաջիեւը:

Ըստ լրագրողի՝ ընտրությունների արդյունքները 100 տոկոսանոց ճշգրտությամբ նշվել էին  IPhone-ի եւ Android-ի հատուկ հավելվածներում: Հավելվածները մշակել է «Happy Baku»ընկերությունը  (Ասվում է, որ նաեւ երկրի ԿԸՀ-ի մատն է խառը այդ գործում):

Հոկտեմբերի 8-ին ակտիվացրած հավելվածներում տեղեկություն կար, որ գործող նախագահ Իլհամ Ալիեւի  օգտին քվեարկել է ընտրողների 72,76%-ը, ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի օգտին՝  7,4%-ը: Ըստ Հաջիեւի՝ տվյալները հրապարակվել են տեխնիկական սխալի պատճառով:

Հավելվածները գրավել են ադրբեջանական «Meydan TV» կայքի աշխատակիցների ուշադրությունը, որոնք դրանց սքրինշոթերը հրապարակել են «Facebook»-ում:  Դրանից հետո  «Happy Baku» ընկերության գործադիր տնօրենը կապվել է  «Meydan TV»-ի մենեջերի հետ եւ հորդորել ջնջել սքրինշոթերը, սակայն մերժվել է: