Ադրբեջանը ոչ պատմություն է ունեցել, ոչ մշակույթ, հետեւաբար, դրանք ձեռք բերելու ամենահեշտ ուղին հարեւան երկրների պամությունն ու մշակույթը յուրացնելն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լոնդոնում Հայաստանի նախկին հյուպատոս, միջնադարյան քարտեզների մասնագետ Ռուբեն Ղալիչյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջին անգամ այդպես է կոչվել 1918թ հետո, երբ ստեղծվել էին երեք անդրկովկասյան պետությունները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: «Խորհրդային ժամանակներում՝ 1960թ-ից, Ադրբեջանի քաղաքագետները ու գիտական աշխարհը շատ արագ սկսեցին յուրացնել հարեւան պետությունների մշակույթն ու պատմությւոնը: Դրա համար պետք էր չեզոքացնել հայերին»,-ընդգծել է Ղալիչյանը:
Ի պատասխան այն հարցին, ինչ քայլեր կարող են ձեռնարկել հայ եւ ադրբեջանցի պատմաբաններն ու գիտնականները, որոնք չեն ընդունում ադրբեջանական կողմի կեղծ հայտարարությունները, նա ընդգծել է. «Պատմաբանի խոսքը նշանակաություն չունի քաղաքականությունում, որտեղ կարեւոր դերակատարում ունեն փողն ու շահերը»:





























