«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 8-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 22 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: