Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Դիլեք Աքագյունը գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, թե ինչու Թուրքիան կուլ գնաց «Ալ-Կաիդայի» սպառնալիքին եւ բացեց Սիրիայի հետ անցակետերը։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ CHP-ի պատգամավոր Դիլեք Աքագյունի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին ուղղված գրավոր հարցադրման մեջ նշվել է, որ վերջին շրջանում Թուրքիայի հետ Սիրիայի Բաբ-ուլ հավա եւ Բաբ-ուլ սելամ անցակետերն անցել էին ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ, որից հետո թուրքական հասարակության բողոքներից հետո դրանք փակվեցին։

Թուրք պատգամավորը շեշտել է, «Ալ-Կաիդան» Թուրքիայից պահանջեց բացել այդ անցակետերը, հակառակ դեպքում սպառնալով ահաբեկչական գործողություններ իրականացնել Անկարայում եւ Ստամբուլում, ինչից հետո հիշյալ սահմանակետերը բացվեցին։