«Օպել Վեկտրա-Բ» մակնիշի ավտոմեքենան հոկտեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաների:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: