Էջմիածին-Արմավիր ճանապարհի 6-րդ կմ-ին հոկտեմբերի 8-ին, ժամը 21.10-ի սահմաններում, իրար են բախվել «Դեու Մատիզ» եւ «Պեժո Պարս» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Պեժո Պարս»-ի ուղեւորը եւ «Դեու Մատիզ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: