Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հոկտեմբերի 8-ին, ժամը 10.30-ին, Երեւանի Վանթյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սերյոժա Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, կողոպուտի փորձի եւ խուլիգանության մեղադրանքներով: