Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները հոկտեմբերի 8-ին, ժամը 14.35-ին, Երեւան քաղաքի Վարդանանց փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Աբել Կ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 21-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: