Եգիպտոսի իշխանությունները հոկտեմբերի 9-ին լուծարել են «Մահմեդական եղբայրներ» շարժումը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է սոցիալական համերաշխության նախարար Ահմեդ ալ Բորայը:
Նախարարի կարգադրությունում նշվում է, որ որոշումը կայացվել է «կազմակերպության կողմից գործած խախտումների համար», գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Կահիրեի դատարանը արգելել էր «Մահմեդական եղբայրների» եւ նրանց կողմնակիցների գործունեությունը, բռնագրավել էր նրանց ակտիվներն ու գույքը:
Նախօրեին շարժումը կրճատել էին հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների ցանկից:
«Մահմեդական եղբայրները» հայտարարել էին, որ դատարանի որոշումն անօրինական է:





























