Պակիստանի գերագույն դատարանը հոկտեմբերի 9-ին կարգադրել է գրավի դիմաց ազատել նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆին, որը մեղադրվում է 2006թ.  Բելուջստան նահանգի ազգայնականների առաջնորդի սպանության մեջ, հայտնում է DAWN-ը:

Գեներալը պետք է վճարի մեկ միլիոն պակիստանյան ռուփի (մոտ 18 հազ. դոլար):

Ներկայումս Մուշարաֆը տնային կալանքի տակ է Իսլամաբադի մոտ գտնվող Չակ Շահզադի իր տանը:

Նրա մեղքը հաստատվելու դեպքում մահապատիժ է սպառնում: Նրա գործի դատական լսումները նախատեսվում են հոկտեմբերի 22-ից: