Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.10-ին, Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ծնոտի վնասվածքով իրենց մոտ ստացիոնար բուժման է տեղափոխվել 1983 թ. ծնված Սլավիկ Խ.-ն /տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ/, որը  մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է սեպտեմբերի 14-ին, Շահումյան փողոցում վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 7-ին ստացվել է դատաբժշկի եզրակացությունը, համաձայն որի`  Սլավիկ Խ.-ի ստորին ծնոտի ձախ անկյան առանց տեղաշարժի կոտրվածքը, աջ նախաբազուկ-դաստակային եւ աջ արմնկային հոդերի շրջանի քերծվածքների ձեւով մարմնական վնասվածքները հասցվել են բութ, կոշտ առարկաների ներգործության հետեւանքով, եւ հնարավոր չէ դրանց առաջացումը նշված հանգամանքներում:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սլավիկ Խ.-ին նշված վնասվածքը պատճառել է 1991 թ. ծնված Գուրգեն Խ.-ն:

Քննությունը շարունակվում է: