Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հոկտեմբերի 18-19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցի եւ պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ եւ մարտահրավերներ» թեմայով գիտաժողով` կազմակերպված նախաձեռնությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի:

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, թե գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Մայր Աթոռի միաբաններ, տարբեր Եկեղեցիների, ՀՀ պետական կառույցների, համալսարանների, միջազգային քրիստոնեական եւ հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ:

Քննարկման նյութ կդառնան Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների ներկայիս մոդելները Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում, կրոնական ազատության բնագավառում միջազգային օրենքներն ու չափորոշիչները, Եկեղեցու դերը հասարակական կյանքում, ինչպես նաեւ անդրադարձ կկատարվի ժամանակակից մարտահրավերներին: