Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության  Ավանի բաժանմունքի ծառայողները Երեւանի Բաբաջանյան փողոցի 21/5 հասցեի մերձակայքից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Ռուզան Ս.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա հոկտեմբերի 5-ին նույն փողոցում գտնվող դեղատնից գողացել է բջջային հեռախոս, ինչի վերաբերյալ նույն  օրը երեկոյան ոստիկանությունում  հաղորդում էր տվել տուժողը:

Կատարվում է հետաքննություն: