Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին զենք է թողել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է մեկնարկային ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  32 եւ 5.45 մմ տրամաչափի  111 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: