Greenpeace-ին պատկանող Arctic Sunrise նավում խուզարկության ժամանակ ռուսաստանցի հետախույզները թմրանյութ են հայտնաբերել: Ինչպես նշվում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի հայտարարությունում՝ խոսքը կակաչի եւ մորֆինի մասին է: Դեռեւս պարզ չէ, թե հայտնաբերված նյութերն ում են պատկանում:

Հայտնաբերվել են նաեւ սարքեր, որոնք ինչպես կայքում է նշվում, ունեն կիրառական  «երկակի նշանակություն» եւ կարող էր օգտագործվել ոչ միայն բնապահպանական նպատակներով: Սակայն դեռեւս հայտնի չէ նաեւ, թե ինչ սարքավորումների մասին է խոսքը:

Բացի այդ, քննիչները պարզել են, որ նավը խոյահարել են սահմանամերձ մոտորանավակներ եւ խանգարել սահմանապահներին կատարել իրենց աշխատանքը:

Դատարանի որոշմամբ՝ նավը կալանքի տակ է: