Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի մասնակցի Ազգային անվտանգության խորհրդի նիստին, որի նախաձեռնողը երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Սահակաշվիլին կառավարությանն առաջարկել է Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ կապված Հարավային Օսիայի հետ սահմանին տեղի ունեցած դեպքերի եւ Սոչի-2014 ձմեռային օլիմպիադային մասնակցելու հարցի հետ:

Ավելի վաղ նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ Սահակաշվիլին Անվտանգության խորհրդին առաջարկել է նիստ հրավիրել հոկտեմբերի 12-ին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Նախագահը անհրաժեշտ է համարում քննարկել իրավիճակը՝ կապված Հարավային Օսիայի հետ սահմանին ռուս սահմանապահների կողմից փշալարերով բաժանարար  գիծ անցկացնելու հետ, ինչպես նաեւ քննարկել Վրաստանի արձագանքը Ռուսաստանի գործողություններին: