Երեւանում մարտի 25-ին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ, թուրքական ֆիլմերի փառատոն է մեկնարկում:

Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի հայտնի հոդվածի՝ «23,5» անունը կրող փառատոնի կազմակերպիչը Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնն է:

Այս տարի կազմակերպիչները 77 հայտ են ստացել Թուրքիայից, որոնցից 10-ը ցուցադրվելու են մրցութային ծրագրում: Ընտրված են գեղարվեստական, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմեր, որոնք ներկայացնում են ժամանակակից Թուրքիան: