Լոռիի մարզի Վանաձոր քաղաքում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում ամուսինը հենց փողոցում դանակահարել է կնոջը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Վանաձորի բաժնից։
Նրանց փոխանցմամբ՝ 57-ամյա Լ. Ա.-ն Բանգլադեշ կոչվող թաղամաս տանող ճանապարհին վիճաբանելով կնոջ՝ 54-ամյա Ս. Ա.-ի հետ, հենց փողոցում դանակի մի քանի հարված է հասցրել կնոջ դեմքի, թևի եւ պարանոցի հատվածում։ Բարեբախտաբար, օգնության են հասել բնակիչները, եւ «Շտապօգնության» մեքենան նրան տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Այժմ ամուսինը բերման է ենթարկվել եւ գտնվում է ոստիկանության Վանաձորի բաժնում:





























