Տավուշի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մոտավորապես 20.30-ի սահմաններում Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհին, Ոսկեպարի տարածքում շրջվել է զինվորներ տեղափոխող «ԶԻԼ» ավտոմեքենան, հաղորդում է Aravot.am-ը: 

Դրա հետեւանքով նաեւ հրդեհ է բռնկվել: Իջեւանի բժշկական կենտրոնի «Շտապ օգնության» ծառայությունից հայտնել են, որ դեպքից  տուժած 3 զինվորականներ գտնվում են բժշկական կենտրոնում:

Նախնական տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: