Հայաստանի Հարապետությունը ինսուլինի հերթական խմբաքանակը ձեռք կբերի 1 սրվակը 3,3 դոլարով՝ դանիական «Նովո-Նորդիսկ» ընկերությունից:

ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հաստատեց դանիական ընկերության հետ համապատասխան պայմանագիր կնքելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկը:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարեց, որ նախկինում ինսուլինը ձեռք էին բերում 12 դոլարով, սակայն որոշել են ուղղակի բանակցային գործընթացի մեջ մտնել երեք եվրոպական ընկերությունների հետ: Նրանցից առավել շահավետ (ցածր գին) առաջարկ կատարել է դանիական ընկերությունը:

Նշենք, որ նախկին պայմանագրով՝ Հայաստանը պետք է ինսուլին ներկրեր հունգարական «Սանոֆի-Ավենտիս» ընկերությունից, սակայն այդ որոշումը չեղյալ հայտարարվեց;

Դ. Դումանյանը հայտարարեց, որ նոր պայմանագրի շնորհիվ կտնտեսեն մոտ 300 մլն դրամ: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ սա պատմականորեն ամենացածր գինն է ինսուլինի համար;

Հայաստանում ինսուլինի տարեկան պահանջարկը կազմում է 180 մլն ազդեցության միավոր, սակայն սպասվում է, որ 2018 թ. այդ պահանջարկը կհասնի 290 մլն ազդեցության միավորի: