Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.20-ին, Ռոստով-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Դավիթ Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. մայիսի 25-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:





























