Այն, որ մեր երկրի տնտեսությունը հաճախ շարժվում է համաշխարհային միտումներին հակառակ ուղղությամբ, վաղուց է հայտնի: Ահա մեկ օրինակ գնաճի վերաբերյալ: ՄԱԿ-ի արտադրական ու գյուղատնտեսական ծրագրի տվյալների(FAO), սննդամթերքի համաշխարհային գները սեպտեմբերին վերջին տարիների ընթացքում նվազագույնի են հասել:

Իսկ մեզ մոտ պաշտոնական տվյալենրի համաձայն նույն սեպտեմբերին սննադմթերքի գինն աճել է 18,7 տոկոսով: Եթե այս ամենին պատկերավոր տեսք տանք, ապա կնմանվի խոհրդային տարիներին զբոսայգիներում գործող ատրակցիոնին, երբ հարվածում էին ռետինե բարձին,սլաքը վեր էր բարձրանում ու այլեւս հետ չէր վերադառնում:Այնպես որ գների բարձրացումից հետո անկում սպասելը դժվար է: Ընդ որում կարեւորագույն սննդամթերքի արժեքն ընդամենը մեկ տարում նկատելիորեն աճեց: Օրինակ ձեթ եւ յուղի խմբի ապրանքները:

Մայրաքաղաքում մեկ տարվա ընթացքում  արեւածաղկի ձեթի գինն ավելացավ 77 դրամով, կամ 9,4 տոկոսով: Զեյթունի ձեթն իր բարձր գնի համար ոչ բոլորին է հասանելի: Այժմ գնի 1000 դրամով ավելանալուց հետո(ավելի քան 27 տոկոս) այն ցածր խավի համար էլ ավելի անհասանելի դարձավ: Տեղեկության համար նշենք, որ Երեւանում սեպտեմբերին արեւածաղկի ձեթի արժեքը կազմում է 2,2 դոլար մեկ լիտրի դիմաց, իսկ զեյթունի ձեթինը՝ 12,0 դոլար մեկ լիտրի դիմաց:Ուսումնասիրվող ժամանակահատվածում կարագի արժեքն ավելացավ 1100 դրամոց մեկ կիլոգրամի դիմաց(կամ 32 տոկոսոս), իսկ միջին շուկայակն գինը տատանվում էր մինչեւ 4500 դրամ, ինչը համարժեք է 11 դոլարի:Մարգարինը, որը շատ ընտանիքներում օգտագործվում է կարագի փոխարեն. Նույնպես թանկել է, սական աննշան 34,4 դրամով, կամ 2,8 տոկոսով:

Նշենք, որ դրա շուկայական գինը 3,6 անգամ ցածր է կարագի գնից:Սակայն, ցավոք այս մթերքի օգտագործումն այնքան օգտակար չէ, որքան կարագը: այն հիմնականում օգտագործում են սնունդը տապակելու համար: Ընդ որում մի շարք երկրներում արգելվում է մարգարինի փաթեթավորման վրա նշել «կարագ» բառը…Վերադառնալով ընդհանուր ցուցանիշներին՝ նշենք, որ օգոստոսին եվրագոտու երկրներում գնաճը կազմել է 1,3 տոկոս, իսկ մեզ մոտ նույն ամսում՝ 9,3 տոկոս: Բացի այդ մի շարք եվրոպական երկրներում գրանցվել էր սպառողական գների ցուցանիշի անկում: Այսպես, Հունաստանում, որտեղ բարդ տնտեսական դրություն է, գները միջինը նվազել են 1,0 տոկոսով:Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշը Էստոնիայում է՝ 3,6 տոկոս, ինչը մեր ցուցանիշի հեը համեմատելու կարիք չկա: Նշենք, որ սեպտեմբերին Հայաստանում գնաճի ցուցանիշը թեեւ զիջում է օգոստոսի ցուցանիշին, բայց «եվրոչափանիշներից» բավական հեռու է՝ 8,2 տոկոս:Գնաճի ավելացման տեմպերը մեր երկրում շատ ավելի արագ են, քան միջին աշխատավարձի, կենսաթոշակի, աղքատության նպաստի աճը: Դրա հետեւանքներից մեկն այն է, որ օգոստոսին ապրանքների եւ ծառայությունների սպառման ծավալները նվազել են:

Ալբերտ Խաչատրյան